Գոյա Տոլեդո
Գոյա Տոլեդո իսպ.՝ Goya Toledo | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Արրեսիֆե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Craig Ross? |
Համատեղ ապրող(ներ) | Օլիվիե Մարտինես |
goya-toledo.com | |
Գրեգորիա Միքաելա Տոլեդո Մաչին (իսպ.՝ Gregoria Micaela Toledo Machín), ավելի հայտնի է որպես Գոյա Տոլեդո (իսպ.՝ Goya Toledo, սեպտեմբերի 24, 1969[1], Արրեսիֆե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1969 թվականին Կանարյան արշիպելագի Լանսարոտե կղզու Առեսիֆե քաղաքում։ Ուսանել է Մադրիդում Քրիստինա Ռոտայի վարած դերասանական վարպետության դպրոցում, որն ավարտել է 1996 թվականին[2]։ Ընդ որում՝ ուսման վարձը վճարելու համար միաժամանակ աշխատել է որպես մոդել[3]։ Կինոյում Գոյա Տոլեդոյի առաջնելույթը եղել է կինոռեժիսոր Ջակոմո Բատիատոյի նկարահանած «Բռնաբարողի օրագիրը» ֆիլմում երկրորդական կերպարներից մեկի մարմնավորումը։ 1998 թվականին նա հանդես է եկել «Մարարիա» ֆիլմի գլխավոր հերոսուհու մարմնավորմամբ[4], այդ աշխատանքի համար հաջորդ տարում առաջադրվել է իսպանական հեղինակավոր «Գոյա» մրցանակի «Կանացի դերում լավագույն առաջնելույթ» անվանակարգում։
2000 թվականին կատարել է մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյառիտուի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի՝ «Սիրո քածը» կինոնկարի գլխավոր դերերից մեկը։ Այդ ֆիլմն աշխարհով մեկ բազմաթիվ մրցանակներ է շահել, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, մտել մրցանակաբաշխության ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակ, իսկ Գոյա Տոլեդոյի դերասանական խաղն էլ դրվատանքի է արժանացել ինչպես կինոնկարի ռեժիսորի, այնպես էլ բազմաթիվ կինոքննադատների կողմից[5]։ Հաջորդ տասնամյակում Գոյա Տոլեդոն նկարահանվել է մի շարք կինոնկարներում ու հեռուստասերիալներում՝ հիմնականում աշխատելով իսպանացի ռեժիսորների հետ։ 2010 թվականին Carrera y Carrera ոսկերչական ընկերությունը «Գոյա» մրցանակների բաշխման հանդիսավոր արարողության ժամանակ նրան արժանացրել է հատուկ մրցանակի՝ որպես ամենանրբագեղ ու գլամուրային դերասանուհու[6]։ Այդ նույն տարում Primavera Cinematográfica de Lorca փառատոնում նրան լավագույն դերասանուհու մրցանակ է շնորհվել «Ծրագրեր վաղվա համար» ֆիլմի գլխավոր հերոսուհուն տպավորիչ կերպով մարմնավորելու համար։
Գոյա Տոլեդոն «Գոյա» մրցանակի առաջադրվել է ևս երկու անգամ (2012 թվականին՝ «Մակտուբ», 2015 թվականին՝ «Մարսելա» ֆիլմում կանացի երկրորդական դերի լավագույն կատարման համար)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո | |||
---|---|---|---|
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Բնագիր վերնագիրը | Նշումներ |
1995 | Բռնաբարողի օրագիրը | Diario de un amor violado | |
Լաուրային ասեք, որ չեմ ուզում | Dile a Laura que la quiero | ||
1996 | Այգու հետևում | Más allá del jardín | |
1998 | Մարարիա | Mararía | |
2000 | Սիրո քածը | Amores perros | |
Օտարերկրուհին | Die Fremde | ||
2002 | Բջիջ 507 | La caja 507 | |
2003 | Հանգույց | Nudos | |
Մարդասպանի խոսքերը | Palabras encadenadas | ||
2004 | Դեռ երեկ | È già ieri | |
Մարմնից դուրս | Fuera del cuerpo | ||
2005 | Չա-չա-չա պարելով | Bailando chachacha | |
Somne | |||
2007 | Վերջին իրավունքը | El último justo | |
13 վարդ | Las 13 rosas | ||
2008 | Ախոյաններ | Rivales | |
Մերկ տարիներ | Los años desnudos | ||
Սանդրինան անձրևի տակ | Sandrine nella pioggia | ||
2010 | Ծրագրեր վաղվա համար | Planes para mañana | |
Պակոյի մարդիկ | Los hombres de Paco | հեռուստասերիալ | |
2011 | Ընկերներ... | Amigos... | |
Մակտուբ | Maktub | ||
Mentes en shock | հեռուստասերիալ | ||
2014 | Մարսելա | Marsella | |
2015 | Խոսել | Hablar | |
Անծանոթը | El desconocido | ||
2016 | Ժայռոտ ափ | Acantilado | |
2019 | Սենյակը | La sala | հեռուստասերիալ |
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակը | Տարին | Անվանակարգը | Առաջադրված աշխատանքը | Արդյունքը |
---|---|---|---|---|
Գոյա մրցանակ | 1998 | Լավագույն նորեկ դերասանուհի | Mararía | Առաջադրված |
European Film Promotion Shooting Stars Awards | 2003 | Shooting Star | — | Հաղթանակ |
GQ ամսագրի մրցանակ | 2009 | Լավագույն դերասանուհի | Accused | Հաղթանակ |
Մրցանակների ու առաջադրումների ամբողջական ցանկը՝ IMDb կայքում[7].
Մրցանակներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Տարին | Մրցանակը | Անվանակարգը | Ֆիլմը | Արդյունքը |
1999 | Գոյա մրցանակ | Լավագույն նորեկ դերասանուհի | Մարարիա | Առաջադրված |
2012 | Գոյա մրցանակ | Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում | Մակտուբ | Առաջադրված |
2015 | Գոյա մրցանակ | Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում | Մարսելա | Առաջադրված |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ական թվականների վերջերին Տոլեդո Գոյան հանդիպում էր ֆրանսիացի դերասան Օլիվիե Մարտինեսի հետ[8][9]։ «Գոյա» մրցանակի հանձնման 2015 թվականի հանդիսավոր արարողության ժամանակ նա հայտարարեց, որ ամուսնանում է ամերիկացի կիթառահար Քրեյգ Ռոսի հետ[10], ով համագործակցել է Շերիլ Քրոուի, Էրիկ Քլեփտոնի, Միք Ջագերի, Լեննի Քրավիցի հետ[11]։ Հայտարարությանը նախորդել էր մի քանի տարվա համատեղ կյանքը[9][11]։
Տոլեդո Գոյան Պենելոպա Կրուսի մտերիմ ընկերուհին է[12], վերջինիս հետ մտերմացել է Քրիստինա Ռոտայի վարած դպրոցում միասին սովորելու տարիներին[13][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Escuela Cristina Rota: Graduados Curso 1996» (իսպաներեն). Escuelacristinarota.com.
- ↑ «Goya Toledo aclara algunas confusiones: "Ni soy modelo ni hermana de Jose Toledo"» (իսպաներեն). El Confidencial. 2011 թ․ մարտի 24.
- ↑ «GOYA TOLEDO ACTRIZ "En nueve años ya he sufrido la parte oscura de esta profesión"» (իսպաներեն). El País. 1998 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Goya Toledo y Alejandro González, directos al Oscar con «Amores perros»» (իսպաներեն). ABC. 2001 թ․ մարտի 7.
- ↑ «Goya Toledo, declarada Maja de los Premios Goya» (իսպաներեն). El Mundo. 2010 թ․ փետրվարի 18.
- ↑ «Goya Toledo Awards» (անգլերեն). IMDb.
- ↑ «Desayuno con Goya Toledo y Olivier Martínez» (իսպաներեն). ABC. 2007 թ․ հուլիսի 31.
- ↑ 9,0 9,1 «Goya Toledo visita junto a su novio la exposición del Greco» (իսպաներեն). ABC. 2014 թ․ մայիսի 3.
- ↑ «La boda de Goya Toledo, una sorpresa ya anunciada». 2015 թ․ փետրվարի 8.
- ↑ 11,0 11,1 «Pero, ¿con qué melenudo se ha casado Goya Toledo?» (իսպաներեն). El Mundo. 2015 թ․ փետրվարի 10.
- ↑ Rubio, Miriam (2010 թ․ մայիսի 10). «Goya Toledo: "Yo no hablo de mi vida ni de la de nadie"». El Confidencial (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Goya Toledo, el amor más duradero de Penélope Cruz» (իսպաներեն). Vanity Fair. 2019 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Goya Toledo, de rodaje, se resiste a ser sólo la amiga de Penélope Cruz» (իսպաներեն). El Mundo. 2015 թ․ մարտի 14.
- ↑ «Graduados ilustres». Escuela de Interpretación Cristina Rota (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profil bei silicia.com (span.) Արխիվացված 2015-12-27 Wayback Machine
- Presseheft zum Film È già ieri (it.) Արխիվացված 2023-01-17 Wayback Machine (PDF-Datei; 166 kB)
- Գոյա Տոլեդոյի պաշտոնական կայքէջը(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոյա Տոլեդո» հոդվածին։ |
|